Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Հայաստանի բնակչությունը կրկին պառակտվեց

Հայաստանի բնակչությունը կրկին պառակտվեց
06.09.2025 | 11:39

Մի մասը կողմ է, որ Ռոնալդուն բոլորին հրի, մյուս մասը հրելուն դեմ է:

Բացի դրանից` որոշ բնակիչներ վստահ են, որ Ռոնալդուն եկել է Հայաստան մեզ իրական պայքարից շեղելու նպատակով:

Ոմանք էլ կարծում են, որ Ռոնալդուն սերտ կապերի մեջ է «նախկինների» հետ և նպատակ է հետապնդում քաղաքական անկայունություն մտցնել «խաղաղության խաչմերուկ», այն դարձնելով «չկարգավորվող»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ